26 02 2021

Հայկ Սարգսյանի անունով՝ բանակին ուղարկված հումանիտար օգնությունը տեղ չի հասել



«Սեպտեմբերի 27-ից մինչև այսօր շարունակում ենք աջակցել մեր հայրենակիցներին՝ Արցախի տարհանված բնակիչներին: Մենք օգնությունը Հայաստան ուղարկելու համար թղթաբանության հարցերով դիմել ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն, որտեղից մեզ ասում են, որ խնդիր կառաջանա, եթե ուղարկենք ինչ-որ անձի, անպայման պետք է ուղարկենք պատգամավոր Հայկ Սարգսյանի անունով: Երբ գալիս եմ Հայաստան, գնում եմ ԱԻՆ, որ ստանամ ստացականը, ինձ ասում են, որ չեն կարող տալ, որովհետև ապրանքը մենք ուղարկել ենք Հայկ Սարգսյանին: Հետո ես պարզել եմ, որ էդպիսի բան չի եղել, որ անպայման պետք է պատգամավորի անունով ուղարկեինք խնդիրներ չունենալու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Հայեր, միացե՛ք» նախաձեռնության անդամ Բադալ Պարյանը և ընդգծեց, որ մեծ քանակությամբ օգնություն են ուղարկել Հայաստան, բայց այդպես էլ զինվորներին չի հասել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ