Եթե դատախազությունը լսեր իրավաբան գիտնականների հորդորը և կյանքի կոչեր հաղորդումը և դրա մեջ դրված հիմնական պահանջը՝ հարուցել պետական դավաճանության հիմքով քրեական գործ և ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, այսօր Շուռնուխը հանձնված չէր լինի։ Այս մասին Գլխավոր դատախազության մոտ ասաց Մեկ Հայաստան կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
Նա նշեց, որ Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը Արթուր Դավթյանի անունից ցուցում է տալիս ՀՔԾ-ին՝ անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին
«Քանի որ այս դատախազության համակարգում քրեական գործերը հարուցվում և քրեական գործերը կարճվում են բացառապես այսօրվա իշխանության քաղաքական նպատկահարմարությամբ, մեր շարժման իրավական հանձնախումբը որոշել է, որ դատախազության փոխարեն մենք այդ գործը վերցնենք մեզ վրա ու կներկայանցենք գլխավոր դատախազին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը