26 02 2021

Վտանգված է մեր պետությունը․ սա ռազմական հեղաշրջման փորձ չէր, այլ սթափեցման կոչ․ քաղաքական գործիչ



Երկրի համար պատրաստ եմ անել  ամեն ինչ, բայց այսօր այդ վիճակը չէ, որ ես միայնակ որոշումներ կայացնեմ, ինձ հետ կան շատ մարդիկ, ես ամբողջությամբ ներգրավված եմ «Հայրենիքի փրկության շարժման» մեջ և այսօր այս հոծ բազմությունը մարդկանց մեզնից չի պահանջում, որ գնանք մաս կազմենք այս կառավարությունում, մեզնից կա հստակ պահանջ փոխել վարչապետին, փոխել կառավարությունը։ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով ԳՇ-ի հայտարարությանը, Վանեցյանը նշեց, որ  այն որևէ կերպ չի կարելի համարել քաղաքական։ 

«Սա ռազմական հեղաշրջման փորձ չէր, այլ ժողովրդին սթափեցման կոչ»,- ասաց Վանեցյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ