26 02 2021

Ժամը 11-ին Ազգային ժողովի խորհրդի նիստ է նախատեսված

Ժամը 11-ին Ազգային ժողովի խորհրդի նիստ է նախատեսված

Այսօր ժամը 11-ին նախատեսված է Ազգային ժողովի խորհրդի նիստ, որտեղ պետք է քննարկվի «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը: Արտհերթ նիստի օրակարգում է ռազմական դրությունը չեղարկելու եւ երկրում ստեղծված  ներքաղաքական իրավիճակի հարցերը:

Նշենք, որ ԱԺ խորհրդի նիստը պետք է կայանար երեկ ժամը 18-ին, սակայն «Իմ քայլի» պատգամավորները չէին ներկայացել եւ նիստը չէր կայացել: Չի բացառվում, որ այսօր եւս նրանք չներկայանան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ