25 02 2021

ԳՇ-ն ահազանգով ասում էր՝ տղե՛րք, երկիր ենք կորցնում, մի հատ ուշքի կգա՞ք․ ԱԺ նախկին փոխխոսնակ



 

«Հանգուցմաալուծման միակ տարբերակը, որը լավագույնն է, Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Այս մարդը պետք է հասկանա, որ ինքը երեք տարվա ընթացքում հասել է իր պատմական առաքելության կուլմինացիային, բաժանել է հասարակությունը»,- Երևանի Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ լրագրողի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։

««Իմ քայլը» խմբակցությունը իրականում բռնապետի, մեկ անձի վրա հիմնված, իրեն շնորհակալ լինելու վրա հիմնված իշխանություն է։ Էդ մարդիկ իրեն են շնորհակալ, որ եկել են։ Բայց դա չի նշանակում, որ էդ մարդիկ չունեն առաքելություն, դա չի նշանակում, որ էդ մարդիկ պետք է ընդունեն, որ իրենք ուսապարկ են, իրենք ընդունեն, որ իրենք ոչ մի բանի պետք չեն, որ իրենք նախածանց են, վերջածանց են, ստորակետ են, ամեն ինչ են, բացի նախադասության մեջ ենթակա լինելուց։ Իրենք պետք է ասեն՝ ես ենթակա եմ և լինեն ժողովրդի կողքին»,- հավելեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ