Past.am-ը գրում է․
«Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իր կողմնակիցներին հավաքվել Հանրապետության հրապարակում: Մարդահավաքի գործին լծվել են «քայլող» պատգամավորները, նախարարներն ու մարզպետները: Նրանք պետական գերատեսչությունների աշխատակիցներին ստիպում են «իջնել հրապարակ»:
Past.am-ի տեղեկություններով, սակայն, նախարարություններում բազմաթիվ աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են գրում՝ հրաժարվելով աջակցել Նիկոլ Փաշինյանի՝ բախումներ հրահրելու փորձերին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը