ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ
ՀՀ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբը և Բանակի կորպուսների հրամանատարները հանդես եկան հայտարարությամբ՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը:
Համոզված եմ, որ ՀՀ Զինված ուժերի ռազմական ղեկավարությունը առաջնորդվել է Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտավորությամբ՝ այն է երաշխավորել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, չեզոքացնելով արտաքին բոլոր հնարավոր սպառնալիքները:
Եվ քանի որ այսօր Հայաստանի անվտանգության ամենագլխավոր սպառնալիքը դա Փաշինյանն է, ապա նրա հրաժարականը այս պահին Հայաստանը փրկելու անխուսափելի հրամայականն է:
Կոչ եմ անում մեր քաղաքացիներին, նախարորությունների աշխատակւցներին զերծ մնալ Փաշինյանի կոչին արձագանքելուց, ցանկացած սպառնալիքի չտրվել և չգնալ Հանրապետության հրապարակ: Վարչապետն իր կոչով սադրում է քաղաքացիական բախումներ:
Տարրական բանականությունը ենթադրում է, որ յուրաքանճյուր ոք պետք է մերժի Փաշինյանի կոչը և միանա Հայրենիքի փրկության շարժմանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը