24 02 2021

Նիկոլ Փաշինյանի համար մարդասիրական միջանցքը ԱԱԾ նկուղն է. Արամ Հարությունյան



ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեն որոշմամբ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործը մտել է դատարան: Մեզ հետ զրույցում Արամ Հարությունյանը այս գործը որակեց քաղաքական հետապնդում, միևնույն ժամանակ ավելացնելով, որ այս ձևով հնարավոր չէ ճնշել բողոքի ակցիանները:

Հիշեցնենք, որ «Youtube» կայք-էջում հրապարակվել էր տեասնյութ՝ «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով, որտեղ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահի կողմից առերեւույթ բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կոչեր են հնչեցվել: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ