24 02 2021

Փաշինյանն արգելել է Օնիկ Գասպարյանին «Իսկանդեր» կիրառել Բաքվի դեմ. Գաբրելյանով

Փաշինյանն արգելել է Օնիկ Գասպարյանին «Իսկանդեր» կիրառել Բաքվի դեմ. Գաբրելյանով

Եթե «Իսկանդեր»-ների թեման բացվել է, ապա մի բան էլ ես պատմ եմ, գրում է իր տելեգրամում ռուսաստանցի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը:

«Մոսկվայում, մոտ մեկ ամիս առաջ, ես ծանր, երկարատեւ զրույց ունեցա ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։ Ամեն ինչի մասին չեմ կարող պատմել, բացյ «Իսկանդեր»- ի մասով մեջբերեմ Օնիկի հետևյալ խոսքերը. «Պատերազմի 3-րդ օրը ես, որպես Գխավոր շտաբի պետ, որոշեցի «Իսկանդեր» կիրառել երկու ռազմավարական օբյեկտների ուղղությամբ. Բաքու-Ջեյհան նավթամուղը և ևս մեկի։ Փաշինյանը կտրականապես արգելեց, թեև ռուսները հասկացրել են, որ «ձեր գործն է ու ձեր պատերազմը»։

Շուշիի ընկնելուց երեք օր առաջ ես Փաշինյանից թույլտվություն խնդրեցի երկու «Իսկանդեր»- ներով հարված հասցնել հակառակորդի կենդանի ուժի հսկայական կուտակմանը՝ հենց Շուշիի ստրորտին: Փաշինյանը կտրականապես արգելել է ՝ ասելով, որ համաշխարհային հանրությունը մեզ անիծելու է, եթե մենք միաժամանակ սպանենք թշնամու մի քանի հազար զինվորների։ Ինձ միայն մեկ անգամ է թույլատրվել կիրառել «Իսկանդեր»-ը՝ Շուշիի ուղղությամբ: Եվ ես այն կիրառեցի: Մենք օգտվեցինք դրանից և հասցրեցինք մի քանի տանկ մտցնել քաղաք։ Երկու օր անց ինձ հրաման եկավ ՝ թողնել Շուշին և նահանջել»», - պատմել է Գաբրելյանովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ