Հայաստանում տիրող իրավիճակի մասին․ իրավապահների ու վարչապետի անվտանգության ծառայության վարքագծային մոդելը մի բան է ասում՝ Նիկոլը գործողությունների հստակ ծրագիր չունի։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը:
«Իշխող վերնախավը հոգեվարքի մեջ է և բարիկադների վրա է նետել թուրքերին վաճառված ոստիկաններին։ Պետքարտուղարության ղեկավարի հետ Հայաստանի արտգործնախարարի երեկվա հանդիպումը Մոսկվային կստիպի վճռական քայլեր ձեռնարկել Փաշինյանի երկդիմի քաղաքականության դեմ։
Երևանում երկու բանից մեկը կլինի՝ կա՛մ վարչապետը պատրաստ է հրաժարական տալ, և այս ամենը դիրքերի հետախուզություն է վերջին ճակատամարտից առաջ, կա՛մ վարչապետն իր ու իր ընտանիքի համար նահանջի ծրագիր է պատրաստում։ Եվ ևս մեկ տարօրինակություն՝ իշխանական ամբողջ քարոզչությունն ուղղված է Քոչարյանի և դաշնակցականների դեմ»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը