Հայաստանում Նիկոլ Փաշինյանի շուրջ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։ Փաշինյանը խուճապի հասնող աստիճանի սկսել է վախենալ Երևանի և ՀՀ խոշոր քաղաքների բնակիչներից: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանցի հայտնի մեդիա մենեջեր Արամ Գաբրելյանովը:
«Փաշինյանի ցանկացած մարզային այց կազմակերպվում է այսպես. այն մարդկանց հետ, ում հետ Փաշինյանը հանդիպելու է, լուրջ աշխատանք են տանում հատուկ ծառայությունները։ Ստուգվում են նրանց տրամադրությունները: Բոլոր նրանց, ովքեր թեկուզ չնչին տատանվում են, թույլ չեն տալիս գալ հանդիպման։ Աշխատանքն ավարտում են տեղական իշխանությունները։ Կոռումպացված պաշտոնյաների համար հատուկ հարկ է սահմանվել։ Նրանք փող են փոխանցում հիմնադրամին, որից գումար են վճարում այն քաղաքացիներին, որոնք Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ սատարում են նրան»,- գրել է Գաբրելյանովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը