23 02 2021

Ոստիկանները լրագրողներին թույլ չտվեցին մոտենալ վարչապետի խոսնակին



Բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության տարբեր մասնաշենքերը։

Հիշեցնենք, որ այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» ակցիա է կազմակերպել, որով նախատեսվում է թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարական 3-րդ մասնաշենք։

Ոստիկանները ինչպես քաղաքացիների, այնպես էլ լրագրողների տեղաշարժն են սահմանափակում։ Լրագրողները ոստիկանական պատի մյուս կողմում նկատեցին վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին  նրան մոտենալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ