22 02 2021

Դե լավ գործ է, հարուցել են․ առաջին անգամ չէ, որ իմ դեմ գործ են հարուցում․ Վազգեն Մանուկյան



Դե լավ գործ է, հարուցել են։ Առաջին անգամ չէ որ իմ դեմ գործ են հարուցում։ Նորմալ է, այս իշխանությունը, բնական է, որ այդպիսի բան պիտի աներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, բողոքի երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով իր հայտարարությունների կապակցությամբ հարուցված քրեական գործին։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու, Մանուկյանն արձագանքեց. «Իշխանությունը պահելու համար ինքը մտածում է այդ քայլին գնա, բայց չի կարողանա ու չի համարձակվի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ