«Ի՞նչ է նշանակում, որ ոստիկանը քաղաքացիական համազգեստով ու մեքենայով մոտենա մարդուն և ասի՝ դու հրավիրվում ես ոստիկանություն: Էդպես ասում են ծնունդի ժամանակ, երբ ծնունդ են հրավիրում: Գրավոր ծանուցագիր պետք է լինի ոստիկանություն կանչվելու հրավերը, ոչ թե նման ձևով: Մարդն ինչո՞ւ պետք է պարտավոր լինի ենթադրել, որ իրեն իսկապես ոստիկան է կանչողը, կարո՞ղ է եկել են մեկին առևանգում են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող ձերբակալություններին ու բերման ենթարկելու փորձերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը