Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության» շարժման գործողություններին։
Yerevan.Today-ը իշխանական պատգամավորի հայտարարությունների հետ կապված փորձեց մեկնաբանություն ստանալ «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանից։
«Վազգեն Մանուկյանը չի մեկնաբանում Անդրանիկ Քոչարյանին»,- հայտնեցին շարժման գրասենյակից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը