22 02 2021

Առաջիկա հանրահավաքներին հասարակության մեջ կվերականգնվի «դավաճանի» տեղը․ Հայկ Մամիջանյան



Հաճախ շարժմանը մեղադրում են կտրուկ գործողությունների պակասի մեջ, և փետրվարի 20-ին հայտարարվեց, որ մենք ցանկացած պահի պատրաստ ենք պլան «Բ»-ի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով, բայց և այնպես, խնդրի լուծումը հնարավոր է նաև «դավաճանին» սատարողների վրա ներազդելով։

«Եվ ես ուզում եմ, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք շարժման մասնակիցներին ասում են՝ եկաք հանրահավաքի ու գնացիք տուն, տեսնեն, թե ինչի ենք մենք հասել նոյեմբերից մինչև այսօր։ Այն փաստը, որ դավաճանը նախ հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին, ապա դեմ գնաց դրանց անցկացմանը, այն փաստը, որ որոշ պաշտոնյաներ վախենում են իրենց քիթը դուրս հանել իրենց կաբինետներից, և այն փաստը, որ կա համազգային պահանջ, թե Նիկոլը պետք է հեռանա. սրանք բոլորը շարժման գործողությունների արդյունք են»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ