20 02 2021

ԱԱԾ, գնացեք էդ աղջկան ասեք ի՞նչ էիր անում բունկերում․ Գեղամ Նազարյան



«Վազգեն Մանուկյանն ասաց՝ մենք ունենք պլան Ա, պլան Բ․ Նիկո՛լ, դու պետք է անես պլան ց-ն, շատ արագ հավաքես իրերդ ու հեռանաս, բայց՝ դեպի բանտ՝ պատասխան տալու այն ամենի համար, որ արեցիր»,- Ազատության հրապարակում ելույթում ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվեց արցախյան պատերազմում։ «Իսկ դու ի՞նչ ես արել, այ մոլագհար մարդասպան, դու մեզ բերեցիր պատերազմ, որը չպետք է լիներ։ Այս պատերազմը Նիոլը բերեց ու պետք է պատասխան տա։ Պետք է պատասխան տա առաջին հերթին մեր երեխեքի առաջ, որ հիմա երկնքոեւմ են։ Նիկո՛լ, չե՛ս մարսելու, Ա՛ննա, չե՛ս մարսելու։ Ես դա ձեզ խոստանում եմ։ Չե՛ք մարսելու»,- ասաց Գեղամ Նազարյանը և հավելեց․ «Մեր տղերքը կոտորվում էին, Աննան ինչ-որ բոստանում, բլինդաժում ֆոտոսեսիա էր անում։ Գնացեք էդ աղջկան ասեք ի՞նչ էիր անում բունկերում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ