Երբ 2018-ին հայտվեց մարդկանց մի խումբ, որն ասաց՝ մենք արդար պետություն կկառուցենք, որտեղ չի լինի կոռուպցիա, կլինի հավասարություն, ժողովրդի մի մեծ հատված մտածեց, որ դա այն է, ինչ համար մենք պայքարում էինք, ոչ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ասում են՝ մեզ խաբեցին: Ոչ, չխաբեցին, մենք խաբվեցինք, որովհետև եթե մենք կարդայինք, թե այդ մարդիկ ինչ են գրում նախորդ տարիներին, դուք երբեք այդ ճանապարհով չէիք գնա: Ի՞նչ ունենք մենք հիմա 3 տարի հետո. Ողբերգություն, կորցրեցինք գրեթե ամեն ինչ, պարտվեցինք պատերազմում, բանակը ջարդվեց, մեր ռազմականհաղթանակները ոչնչացան, պետությունն անկախ չէ, մեր անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, այդ առումով մենք լրիվ դառնում ենք կախված Ռուսաստանից: Սրանք մտածում են՝ գնան քծնեն Պուտինին, տակից իրենց ուզածն անեն, դա ընկերություն կլինի: Ոչ, դա ընկերություն չի, անգամ բակի խաղերի մեջ դա չէր անցնում»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը