«Վաղվա հանրահավաքից ակնկալիքները մեծ են այն առումով, որ կարծում ենք՝ մասնակցությունը մեծ կլինի, որովհետև ժողովուրդը ժամանակ ունեցավ որոշակիորեն հասկանալ, թե ինչ իրավիճակում ենք մենք գտնվում: Ժամանակ ունեցավ սգի և վշտի մտքերով ապրելով հանդերձ հասկանալ, որ պետք է դրա դեմն առնել, որպեսզի դա շարունակություն չունենա, ժամանակ ունեցավ հասկանալ, որ զիջումները, որոնք ունեցել ենք Արցախյան 3-րդ պատերազմում, միայն Արցախին չէր վերաբերում, այլ նաև ուղիղ Հայաստանի Հանրապետությանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավար Արա Հակոբյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը