«Մենք տարածքներ ենք ազատագրել որպես անվտանգության գոտի, որտեղ առնվազն 20 հազար զինվորական էր ապրում իր ընտանիքով: Այդ մարդանց համար պետք է տուն կառուցեին ու անհրաժեշտ ենթակառուցվածքներ լինեին»,- ասուլիսում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին ու դրանց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի արձագանքներին:
Նրա խոսքով, որտեղ բանակ կա, այնտեղ պետք է լինեն բնակավայրեր, հարևանությամբ պետք է ստեղծվեն անհրաժեշտ շինություններ, որոնք սպասարկեն բանակին:
«Պարտավոր ես անել այդ ներդրումները, կապ չունի, թե երբ է լինելու փոխզիջումը, պետք է բանակի համար ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքները: Տարածքները՝ 5+2 տարբերակով վերադարձնելու պայմանով ոչ մի խոսք չէր գնում, որ այնտեղի բնակչությանը պետք էր տեղահանել:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը