17 02 2021

Արցախի նախագահը պետք է պատասխան տա, թե ինչու է մերժել նախկին նախագահների օգնությունը․ Մարուքյան



Ես հոկտեմբերի 2-ին գնացել եմ Արցախ ու իմացել եմ, որ նախկին փորձառու գեներալներին թույլ չեն տվել մասնակցել պատերազմի հետ կապված խնդիրներին և ինձ ասվել է՝ սա ուղղակի աբսուրդ է, ինչի են նման բան անում: Ասվել է՝ թող դուրս գան սենյակից, բոլորը շատ հիասթափված ու դրանից նեղացած՝ Ստեփանակերտի հրապարակում կանգնած էին, ես այնտեղ տեսել եմ: Իշխանությունը պետք է պատասխան տա դրա համար: Ազգային ժղովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Արցախի նախագահը պետք է պատասխան տա նրա համար, որ իրեն փորձել են օգնել նախկին նախագահները, հանդիպում են խնդրել և, փաստորեն, նա մերժել է այդ հանդիպումները ու չի տվել պատասխան, թե ինչու է մերժել»,- ասաց Մարուքյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ