Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հեռուստաընկերությունը հրապարակել է անոնսը՝ հայտնելով, որ Սերժ Սարգսյանը խոսել է կապիտուլյացիայի պատճառների, ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումների, ապագային միտված ծրագրերի մասին:
«Համանախագահ երկրներից մեկի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ինքն ինձ ուղիղ հարցրեց՝ ասաց, Սերժ, կարող ես ազնվորեն ասել, թե որն է քո նպատակը Արցախի հարցում, ուզո՞ւմ ես արդյոք խնդիրը լուծվի, թե՞ ուզում ես ստատուս քվոն պահպանվի: Ես անկեղծորեն ասացի, որ ուզում եմ խնդիրը լուծվի, ես չեմ ուզում այս խնդիրը թողնել հաջորդ սերունդների ուսերին: Հաջորդ հարցը հետևեց՝ իսկ քո պատկերացմամբ ինչպե՞ս կարող է այս խնդիրը լուծվել»,-ասում է ՀՀ 3-րդ նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը