13 02 2021

Ինչո՞ւ է Անդրանիկ Քոչարյանն այցելել «Արսենալ» գործարան․ 168.am

Ինչո՞ւ է Անդրանիկ Քոչարյանն այցելել «Արսենալ» գործարան․ 168.am

168.am-ը գրում է․ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս պահին գտնվում է «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում և «Արսենալ» ռազմաարդյունաբերական նորաստեղծ գործարանում: Թե ինչո՞ւ, դեռևս պարզ չէ:

Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների՝ այդ գործարանի բաժնետերերն են Թոխմախի Բաբո անունով հայտնի Բաբկեն Ղազարյանը, հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) եղբայրը՝ Արմեն Ասատրյանը (Լալա մականունով) և ԱՄՆ քաղաքացի Արմեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց էր ունեցել «Արսենալ» ռազմաարդյունաբերական գործարանում: Համաձայն ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության, Փաշինյանին էին ներկայացվել գործարանի կողմից արտադրվող հրետանային զինատեսակները, արկերը և մարտագլխիկները: Նոր փորձանմուշներից ցուցադրվել էին գիշերային և ցերեկային նշանոցներով զինված ավտոմատ և հեռակառավարվող, խոշոր տրամաչափի հրաձգային համակարգերը։

Ի դեպ, այս գործարանի նկատմամբ հատուկ ուշադրություն է ցուցաբերում նախարար Հակոբ Արշակյանը:

Հիշեցնենք, որ դեռևս 2020թ. նոյեմբերին մամուլում փաստարկված հրապարակումներ եղան այն մասին, որ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բոլորովին պատահական և ազգանվեր նպատակներով չէ քննադատության թիրախ դարձրել ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, «Պատրոն Դավո» մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանին:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Անդրանիկ Քոչարյանի նպատակներն իրականում և բացառապես անձնական շահադիտական են և նույնիսկ պատերազմի օրերին փորձել է անձնական շահ ունենալ։

«Հրապարակը» սենսացիոն փաստաթուղթ էր հրապարակել, որը բացահայտում էր Անդրանիկ Քոչարյանի մտադրությունները և իր նպատակին հասնելուն ուղղված քայլերը։ Նա, պարզվում է, նվաստացրել էր զորամասերից մեկի հրամանատարին, որը զեկուցագիր էր ներկայացրել պաշտպանության նախարար Տոնոյանին՝ մանրակրկիտ ներկայացնելով Անդրանիկ Քոչարյանի պահվածքը։

Շարունակությունը՝ սկզբաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ