ԱԺ-ում քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն են քննարկում։
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դիմելով իմքայալակն պատգամավորներին ասաց․
«Այ իմ սիրելի գործընկերներ, էս ի՞նչ եղավ, էս ո՞նց եղավ հիշեցիք վիրավորանքի և զրպարտության մասին, միանգամից ուզում եմ ասել, որ ես կողմ եմ, որ լրջորեն պետք է քննարկվի հարցը, որ դրա համնար պետք է լինի պատասխանատվություն, որ պետք է քրեականցնել, անշուշտ պետք է, բայց սա որտեղի՞ց եկավ։ Այդ ինչպես դարձավ այս դահլիճում եղած մարդկանցից գրեթե բոլորը, տարբեր ժամանակներում լսել են իրենց, իրենց ծնողների, մերձավորների մասին այնպիսի սրասափելի բաներ, ես էլ ներառյալ, որ նույնիսկ երբեմն մտածում ես՝ բա արժե դրանից հետո շարունակել գործունեությունը, բայց մյուս կողմից այս դահլիճում կան մարդիկ, որոնք անբարոյականության մարմնավորում են և ամեն առավոտ լույսը բացվելով ինչ-որ մեկի գլխին բերում են էդպիսի պատմություն։ Դուք հիմա սա քննարկում եք ինչո՞ւ, որովհետև խնդիրը չոքեց ձեր դուռը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը