1988 թվական: Հայաստանում մեծ թափ է հավաքում մի շարժում, որը հետագայում անվանվելու էր Արցախյան: Նպատակը ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելն էր: Շարժումը համակարգելու և ուժերի համախմբման նպատակով 1988 թ. ստեղծվում է Ղարաբաղ կոմիտեն, որի ակունքներում կանգնած էր Վազգեն Մանուկյանը:
Նա վստահ էր, որ ճիշտ ճանապարհը անկախ պետության կերտումն է, և պայքարը փուլ առ փուլ տեղափոխվում է անկախության դաշտ:
1988 թվականի դեկտեմբերի 10-ին Վազգեն Մանուկյանը Ղարաբաղ կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվում է: Սակայն Շարժման ընթացքը դեպի անկախ պետականություն անկասելի էր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը