Նոյեմբերի 10-ից հետո, մինչ այդ էլ, որևէ քաղաքական ղեկավար հաջորդ քայլով իսկույն պետք է ներողություն խնդրեր և հրաժարական տար: Ուրիշ լուծում, նույնիսկ քաղաքագիտական տեսության մեջ, չի նախատեսված, որովհետև մնացած բոլոր քայլերը դիտարկվում են որպես իշխանության բռնազավթում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
«Արդյո՞ք Փաշինյանը գիտակցում է դա: Դժվարանում եմ մեկնաբանել 44-օրյա պատերազմը միտումնավոր, քայլ առ քայլ, հետևողականորեն տանուլ ենք տվել: Պարտվել ենք: Նկատի ունեմ քաղաքական իշխանությունը: Նույնիսկ փաստել եմ, որ պատերազմն ավարտվելուց հետո էլ շարունակում ենք պարտվել: Ներքին Խնձորեսկն էլ, ժողովրդի լեզվով ասած՝ ձեզ նվեր»,-ասաց ՀՀ նախկին վարչապետը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը