10 02 2021

Ռազմական դրություն է, ուզում էի տեսնել՝ բոլո՞ր պատգամավորներն են զրահաբաճկոններով. Աղվան Վարդանյան



Վաղուց չէի եղել Ազգային ժողովում, ուզում էի տեսնել, ծանոթանալ, որովհետև այս գումարման պատգամավորների երևի 95 տոկոսին չեմ ճանաչում, հեռվից հետևում եմ, հիմա եկել եմ ծանոթանամ, շփվեմ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Խոսքը «Իմ քայլի» պատգամավորների մասին է, մի քանիսը վերջացած սրիկաներ են, մի քանիսը հայկականության, մեր հոգևոր մշակութային որևէ արժեքի հետ առնչություն չունեն, առնվազն ազդեցության գործակալներ են, մի 3-4 հոգի կան, որ մտքի, հումարի գիգանտներ են, նրանց մասին սփյուռքահայերն արևմտահայերենով ասում են անուշադիր, արևելահայերենով դա դառնում է ապուշ, բայց մի զգալի մասն էլ նորմալ հայ մարդիկ են, հայ ընտանիքների երեխաներ են, մի մասի ծնողներին եմ ճանաչում, մի քանիսի մայրերին եմ չանաչում, մի քանիսի հայրիկներին, նույնիսկ կարծեմ մեկը կա, ում և՛ հայրիկին եմ ճանաչել, և՛ մայրիկին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ