Պարոն քաղաքապետ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ շատ հարցեր ձեզ չեն զեկուցում: Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը:
«Տեղեկացնեմ ձեզ, թե ինչ է տեղի ունեցել Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 1-ին շենքի այգում: Ուրեմն շենքից 6 մետր հեռավորության վրա է այդ այգին, որտեղ ծառեր կա տնկված, խաղահրապարակ կա, ես այդ թաղում եմ բնակվում, ուզում եմ ասել, որ 17 թվականին կարծեմ սեփականացրել են այդ հողակտորը և վաճառել են ինչ-որ մեկին»,-ասաց ավագանու անդամը և հավելեց, որ հիմա որոշել են քանդել խաղահրապարակը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը