04 02 2021

Անուշ Բեղլոյանին Միացյալ Թագավորությունում դեսպան նշանակելու մասին տեղեկությունները հաստատվում են. «Փաստինֆո»

Անուշ Բեղլոյանին Միացյալ Թագավորությունում դեսպան նշանակելու մասին տեղեկությունները հաստատվում են. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի խորհրդարանական աղբյուրները հաստատում են իմքայլական պատգամավոր Անուշ Բեղլոյանին Միացյալ Թագավորությունում դեսպան նշանակելու տեղեկությունները: Նշվում է, որ առաջիկա օրերին հայտնի կդառնա՝ նրա մանդատը վայր դնելու մասին։

Նշենք, որ նրա թեկնածության մասին տեղեկությունը մամուլում հայտնվեց՝ «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսին նրա մասնակցությունից հետո, որի ընթացքում պատգամավորի հնչեցրած հայտարարությունը մեծ հնչեղություն էր ստացել:

Անուշ Բեղլոյանը տեսակոնֆերանսի ժամանակ մասնավորապես ասել էր՝ «Մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է եղել առաջինը, ում պատմական հողն է, որովհետև, ինչպես դուք գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին և գրողներին հղում անելու հարցում։ Երկու կողմն էլ զբաղվել են դրանով 30 տարի, և դա մեզ բերել է պատերազմի»։

Անուշ Բեղլոյանը լրագրողների հետ զրույցում պնդել էր, որ տեսաժողովի ընթացքում արված իր արտահայտությունները խեղաթյուրվել են, թեեւ համացանցում տարածվել էր նաեւ այդ հայտարարության տեսագրությունը:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ