04 02 2021

Նիկոլը միայն մեկ ելք ունի՝ Հայաստանը հանձնել Թուրքիայի և Ադրբեջանի պրոտեկտորատի ներքո․ Արամ Գաբրիելյանով

Նիկոլը միայն մեկ ելք ունի՝ Հայաստանը հանձնել Թուրքիայի և Ադրբեջանի պրոտեկտորատի ներքո․ Արամ Գաբրիելյանով

Փաշինյանը եւ նրա ամբողջ թիմը չեն կարող ղեկավարել պետությունը: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է ռուս լրագրող, ««Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրիելյանովը:

«Կարծում եմ վարչապետն ինքը շատ լավ հասկանում է դա եւ այդ պատճառով տենդագին փորձում է ինչ-որ կոսմետիկ գործողություններ անել՝ պետական կառավարման փլուզվող շենքը զարդարելու համար: Բայց դա հնարավոր չէ անել՝ հիմքը վերջնականապես ճաքել է եւ ամեն օր դրա ամրությունը փլուզվում է:

Նիկոլը միայն մեկ ելք ունի՝ Հայաստանը հանձնել Թուրքիայի եւ Ադրբեջանի պրոտեկտորատի ներքո, նա այս ելքը իր կյանքը փրկելու համար շոշափել է, եւ տենդագին փորձում է թուրքանման հայերի օգնությամբ, որոնք շատ են Նիկոլի իշխանության գալուց հետո, ներդնել հանրային գիտակցության մեջ:

Ըստ էության Հայաստանը կանգնած է ճամփաբաժանին: Պետությունն ունի երկու ելք՝ դուրս գալու այն աղետից, որի մեջ նրան մղել է «Իմ քայլը»՝ թուրքական պրոտեկտորատ կամ ռեւանշ: Կարեւոր չէ, թե ինչպիսի ռեւանշ՝ ռազմական, քաղաքական, հոգեբանական: Բայց ռեւանշ:

Կա՞ն արդյոք ուժեր, որոնք պատրաստ են Հայաստանը ռեւանշի տանել: Ինչ վերաբերում է իմ կարծիքին, ապա դեռեւս կա մի մարդ, ով իր մտավոր, կազմակերպչական, հոգեբանական եւ կամային կարողությունների շնորհիվ ի վիճակի է տանել Հայաստանը դեպի վերածնունդ: Եւ դուք գիտեք այս մարդուն: Դա Քոչարյանն է: Բոլոր անալոգիաները կաղում են, բայց Հայաստանն այժմ գտնվում է նույն իրավիճակում, ինչ Ռուսաստանը հայտնվեց Խասավյուրտում համաձայնագրի ստորագրումից հետո: Այն ժամանակ Ռուսաստանի էլիտաները արեցին միակ ճիշտ ընտրությունը՝ գտան Պուտինին: Հետագան հայտնի է։ Պուտինը հաղթեց եւ փրկեց Ռուսաստանը լիակատար փլուզումից: Եթե փոխենք կոմունիստական կարգախոսը՝ մենք ասում ենք Քոչարյան, հասկանում ենք Պուտին: Այլ ելք Հայաստանը պարզապես չունի: Քաղաքականության մեջ դա հաճախ է պատահում՝ հայրենիք կամ դանդաղ մահ թուրքական գրկում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ