03 02 2021

2018-ին խաբեցիք և չասացիք, որ, օրինակ, գալիս եք թուրքի հետ էժան առևտուր անելու համար․ Շաքե Իսայան

2018-ին խաբեցիք և չասացիք, որ, օրինակ, գալիս եք թուրքի հետ էժան առևտուր անելու համար․ Շաքե Իսայան

Այդպես էլ չսովորեցիք, որ ամեն ինչի համար գոյություն ունի պատեհ ժամանակ, և այսօր առավոտից մեզ համոզում եք, որ այս արտահերթ նիստով մենք պետք է քննարկենք դատական օրենսգիրքը, այսօր, երբ առկախված է անվտանգային լրջագույն խնդիր, ռազմագերիների վերադարձի անորոշ ապագա, գահավիժող տնտեսություն։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը՝ դիմնելով իշխանական պատգամավորներին և անդրադառնալով դատական օրենսգրքի փոփոխության քննարկումներին։

 

«Դուք շարունակում եք այն գործելաոճը, որը որդեգրել եք 2018-ից, շարունակում եք խաբել ՀՀ քաղաքացիներին, ինչպես խաբեցիք 2018-ին և չասացիք, որ, օրինակ, գալիս եք թուրքի հետ էժան առևտուր անելու համար, իսկ այսօր արդեն հպարտ ժողովրդի զավակներին զոհելուց հետո, առանց քաշվելու հայտարարում եք, որ կարևոր չէ, թե Արցախը ում պատմական հողն է, թե ով է սկսել պատերազմը»,-ասաց Իսայանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ