30 01 2021

Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը սկսում է իր աշխատանքը



Ռուս խաղաղապահները մեկնել են Ադրբեջանի Կիյամադինլի շրջան, որտեղ տեղակայվելու է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը, հայտնում է խաղաղապահ առաքելության տելեգրամյան ալիքը:

Նշվում է, որ մի քանի օրվա ընթացքում Ստեփանակերտում զինծառայողներն ուսումնասիրել են կենտրոնի կառուցվածքը, նպատակը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում նրանք պետք է կատարեն իրենց առաջ դրված խնդիրները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ