29 01 2021

Թուրքիան հաշվում է Նիկոլի ատամները՝ Հայաստանի հաշվին. Անդրանիկ Թևանյան

Թուրքիան հաշվում է Նիկոլի ատամները՝ Հայաստանի հաշվին. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է

. «Թուրքիան հաշվում է Նիկոլի ատամները՝ Հայաստանի հաշվին Թուրքիայի արտգործնախարարը կառուցողական քայլեր է ակնկալում Հայաստանից։ Ասում է, որ այդ դեպքում լավ կլինի Հայաստանի համար։ Չավուշօղլուի ակնկալիքը Նիկոլ Փաշինյանից է։

Թուրքերը գիտեն, որ Նիկոլը Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ միշտ էլ կառուցողական է տրամադրված։ Գիտեն ու դա է պատճառը, որ ատամներով պաշտպանում են նրան։ Պաշտպանում են՝ «կառուցողականության» դիմաց։ Դատելով ամենից՝ առևտրի առարկա է դառնալու Հայոց ցեղասպանության հարցը։ Այն փաստացի մոռացության է տրվել «թավշյա» իշխանության կողմից։

Հիմա խնդիր է դրված իրավական տեսք տալ այդ ամենին։ Բանաձևը շատ պարզ է՝ «Ցեղասպանության մոռացություն՝ ոչնչի դիմաց»։ Նիկոլը պատրաստ է դրան, միայն թե մնա աթոռին։ Իսկ հայ ժողովուրդն ուզո՞ւմ է նման հեռանկարով ապրել»։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ