«Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը լրագրողների հետ զրույցում նշեց․
«Որպեսզի խոսենք տարածաշրջանում կայունության, խաղաղության, անվտանգության մասին, նախեւառաջ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ, իսկ վստահության մթնոլորտը ստեղծվում է շատ կարեւոր հարցերի լուծման պարագայում:
Նախեւառաջ մեր գերիների ազատ արձակման հարցում: Կարծում եմ՝ Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է, եւ եթե այս հարցը շարունակվի շահարկվել, ես վստահ եմ, որ այն լինելու է նաեւ խնդրահարույց նաեւ Ադրբեջանի համար»,-ասաց նա:
Կա՞ն ռազմագերիների վերադարձի հարցի լուծման միտումներ․ հարցին ԱԳ նախարարը պատասխանեց. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով աշխատում է: Մեր գծում, եթե տեսել եք, միջազգային ճնշումն օրեցօր աճում է եւ հուսով եմ, որ Ադրբեջանը կհասկանա, որ այդ հարցը պետք է ունենա հրատապ լուծում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը