Կան աշխարհաքաղաքական կենտրոններ, որոնց համար ուժեղ Հայաստանը, որը նաև դաշնակից է Ռուսաստանի հետ, խանգարում է։ Սա փաստ է, չեմ կարծում, որ որևէ մտածող մարդ կարող է այս փաստը հերքել, և հետևաբար, այո, աշխատանք միշտ էլ գնում է այդ ուղղությամբ։ Այս մասին yerevan.today-ին, politik.am-ին և hayeli.am-ին տված հարցազրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանը։
«Չեմ ուզում կենտրոնանալ՝ դա եղել է 2007, 2008 թվականին, թե ավելի շուտ, որովհետև ապացույցներ չունեմ։ Բայց իմ տպավորությունն այդպիսին է, ես միշտ այդ վերաբերմունքը տեսել եմ։ Հայաստանը խանգարում էր որոշ աշխարհաքաղաքական շահերին այս տարածաշրջանում։ Այս 2․5-3 տարվա ընթացքում այս իշխանությանը Արևմուտքի կողմից ներվում էր ամեն ինչ։ Ինչ ասես անում էին՝ Սահմանադրական դատարանը քանդելով, դատարաններին ճնշելով, մեկը բերանը չէր բացում։ Դրա կեսի կեսի կեսի կեսը աներ յուրաքանչյուրը նախկին իշխանություններից, ուղղակի կուտեին, և սա ամենից լավ ցուցիչն է, թե ով ինչ շահեր է հետապնդում»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը