«Հրապարակ»-ը գրում է․ «Այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրա թիկնազորը քառապատկվել է: ԱԱԾ Պետական պահպանության ծառայության 2 աշխատակիցների փոխարեն այժմ նրան հսկում են 8-ը: Ընդ որում Միրզոյանին հսկում են նաև տանը, այսինքն՝ ամենուր:
ԱԱԾ մեկ աշխատակից էլ՝ մայոր զինվորական կոչմամամբ, հսկում է ԿԳՍՄ նախկին նախարար, այժմ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանին, վերջերս էլ վարչապետը զրահաբաճկոնով էր եկել ԱԺ, ուստի ակնհայտ է, որ իշխանականները շատ լուրջ մտահոգվում են իրենց անվտանգության համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը