20 01 2021

Փաշինյանին պետք է, որ հայ գերիները հնարավորինս երկար մնան Ադրբեջանում․ Politik

Փաշինյանին պետք է, որ հայ գերիները հնարավորինս երկար մնան Ադրբեջանում․ Politik

Politik.am-ը գրում է․ «Շատերի համար զարմանալի էր Լավրովի այն հայտարարությունը, ըստ որի` Հայաստանը գերիների ամբողջական ցուցակ չի տվել, որպեսզի հնարավոր լինի նրանց բոլորին վերադարձնել հայրենիք․ «Երևանը ոչ միանգամից ու ոչ ամբողջությամբ է ներկայացրել ցուցակները, արդյունքում փոխանակվել են նրանք, ովքեր մասնակցել են մինչև նոյեմբերի 9-ը տեղի ունեցած իրադարձություններին։ Հիմա գլխավորն այն հարցն է, որը ծագել է դեկտեմբերի սկզբներին Հադրութի շրջանում, երբ նոյեմբերի վերջին այնտեղ են ուղարկվել մեծ քանակությամբ զինվորականներ: Նրանք գերեվարվել են արդեն մեկ շաբաթ անց, դեկտեմբերի 10 օրերի ընթացքում, 62 մարդ»,-հայտարարել էր Լավրովը տարեսկզբի իր մեծ ասուլիսի ընթացքում։ 

Լավրովի այս հայտարարությունն ըստ էության վկայություն է այն բանի, որ Հայաստանի իշխանությունները նախանձախնդիր չեն եղել, որպեսզի բոլոր գերիները վերադառնան հայրենիք։ Նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխանությունները կարող էին նման չարամիտ մտադրություն ունենալ։ Հիշեցնենք, որ հանրային լայն բողոքի ալիք բարձրացրած ընդդիմադիրներին ճնշելու համար իշխանությունները դաշտ նետեցին գերիների թեման և նրանց հարազատներին համոզեցին, որ գերիներին չեն կարողանում վերադարձնել, քանի որ ընդդիմությունը բողոքի ակցիաներ է իրականացնում։ Խնդիրն այնքան արմատացավ, որ ինչ որ փուլում գերիների և անհետ կորածների ծնողները բախումներ հրահրեցին ընդդիամդիր ցուցարարների հետ։

Հիմա, երբ ընդդիմությունը թուլացրել է փողոցային պայքարը, իշխանությունները այլ առիթով են օգտագործում գերիների խնդիրը։ Հիմա էլ պարզվում է, որ պատերազմի հանգամանքները չպետք է ուսումնասիրվեն, քանի դեռ գերիները չեն վարադարձել տուն․«Ռազմագերիների հարցը լուծելուց հետո վերլուծելու ենք պատերազմի ընթացքը, դասեր ենք քաղելու, կատարելու ենք անհրաժեշտ փոփոխությունները և շտկելու ենք թույլ տված բացթողումները։ Պարտության հիմնական պատճառը եղել է անտարբերությունը»,-այս մասին հայտարարել է իշխանական պատգամավոր Քոչարյան Անդոն։

Ըստ էության, գերիները դարձել են քաղաքական գործիք այս իշխանությունների ձեռքին և որքան երկար մնան նրանք Ադրբեջանում, այնքան երկար Փաշինյանի իշխանությունը կօգտագործի նրանց հանգամանքը, որպեսզի պահի իր իշխանությունը։ Հիմա արդեն հասկանալի է, որ առաջին հերթին Փաշինյանին է անհրաժեշտ, որպեսզի հայ գերիները հնարավորինս երկար մնան Ադրբեջանում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ