19 01 2021

Կարդինալն ու գործակալը. ով է՞ կանգնած Արարատ Միրզոյանի գործակալ լինելու բացահայտման ետևում․ Politik

Կարդինալն ու գործակալը. ով է՞ կանգնած Արարատ Միրզոյանի գործակալ լինելու բացահայտման ետևում․ Politik

Politik.am-ը գրում է․ «Իշխանության ներսում, բացի նրանից, որ պայքար կա առաջինը դառնալու համար, կա պայքար նաև իշխանական թիմի թիվ 2-րդ դեմքը դառնալու համար։ Բոլորն էլ լավ են հասկանում, որ Փաշինյանին փոխարինելու համար անհրաժեշտ է, որպեսզի դառնան թիմում երկրորդ մարդը` ազդեցությամբ, որպեսզի երբ Փաշինյանին փոխարինելու հարց առաջ գա, ապա բոլորի համար պարզ լինի, թե ով պետք է լինի փոխարինողը։ Իշխանության ներսրում երկրորդ տեղի համար պայքարը թեժ էր եղել նաև պատերազմից առաջ, բայց հիմա, երբ Փաշինյանը ամեն պահ կարող է կորցնել իշխանությունը, այդ տեղի համար պայքարն առավել թեժացել է։ Երկրորդ տեղի համար պայքարը մշտապես թեժ է եղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի միջև։

Իշխանական թիմի այս երկու դեմքերի հարաբերությունները միշտ էլ հարթ չեն եղել, բայց դրանք հատկապես սրվել են այն ժամանակ, երբ Տիգրան Ավինյանին հաջողվել է Արարատ Միրզոյանին ուղարկել Ազգային Ժողով և, ըստ այդմ, նրան մեկուսացնել կառավարությունից և Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդ դեմքը լինելու հնարավորությունից՝ գոնե կառավարության գործունեության շրջանակում։ Կառավարությունում բոլորն են հասկացել, որ Արարատ Միրզոյանը թույլ կազմակերպչական կարողություններ ունի և չունի մտավոր ճկունություն, ուստի Ավինյանին հաջողվել է գործը հանգիստ գլուխ բերել։

Արարատ Միրզոյանն էլ գնալով Ազգային ժողով չի հանձնվել և այնտեղից փորձել է «պալատական հեղաշրջում» կազմակերպել։ Միրզոյանն իր շուրջ է համախմբել 20-ից ավել պատագամավորների, որոնք դարձել են իր անջատողական գաղափարների հենարանը (Միրզոյանի հավաքագրած պատգամավորների մասին մենք առանձին անդրադարձ կանենք)։ Միրզոյանը փորձել է իր այս թիմի միջոցով իր կողմը գրավել իմքայլականների մեծ մասին և ընդդիմադիր որոշ գործիչների հետ համագործակցելով պաշտոնանկ անել Նիկոլ Փաշինյանին և նրա փոխարեն ընտրվել վարչապետ։

Միրզոյան-Ավինյան հարաբերությունների սրացման հաջորդ փուլը եղել է պատերազմի օրերին, երբ ԱԺ նախագահը Արցախում միայնակ է թողնում փոխվարչապետ Ավինյանին և «ծլկում» է Երևան՝ ամբողջ պատասխանատվությունը թողնելով վերջինիս վրա։ Պատերազմի ավարտից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է վերջնականապես իր ճանապարհից մաքրել Արարատ Միրզոյանին։ Ավինյանին մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին տեղեկատվության արտահոսքը կազմակերպվել է հենց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի շրջապատի կողմից։ Միրզոյանի ԱԱԾ գործակալ լինելու մասին փաստը լուրջ հարված էր վերջինիս ամբիցիաներին։ Հ

իմա թիմում շատերը խուսափում են նրա հետ կապ պահելուց, իսկ երբ հանրությանը հասանելի դառնան այն «դանոսները», որոնք նա գրել է իր հեղափոխական ընկերների վերաբերյալ, ապա կարծում ենք, որ կարող ենք վերջնականապես խոսել Արարատ Միրզոյանի քաղաքական վախճանի մասին։ Ըստ էության կարող ենք արձանագրել, որ այս փուլում փոխվարչապետ

Տիգրան Ավինյանը ամրացրել է իր դիրքերը ու հիմա լուրջ հավակնություններ ունի վարչապետ դառնալու։ Ավինյանի դիրքերն ամրացնում է նաև այն հանգամանքը, որ նա ջերմ հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ և ինչ որ իմաստով ԱԱԾ-ն ավելի շատ իր ենթակայության տակ է, այլ ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ