«Լուսավոր Հայաստանը» նախագիծ է ներկայացրել, որով առաջարկոմ է դրամական աջակցություն տրամադրել գերության մեջ հայտնված ու անհետ կորած պարտադիր ու պայմանագրային զինծառայողների, զորահավաքային զորակոչով զորակոչված ու կամավորագրված անձանց ընտանիքի անդամներին:
Առաջարկվում է նաև աջակցություն տրամադրել գերության մեջ հայտնված քաղաքացիական բնակչության ներկայացուցիչների ընտանիքների անդամներին՝ պետական նպաստ սահմանելու տեսքով:
Այս նախագիծը բացասական եզրակացություն է ստացել ԱԺ գլխադասային հանձնաժողովում:
Իմքայլական պատգամավոր Արեն Մկրտչյանը ԱԺ նիստին հայտարարեց, որ կառավարության կողմից արդեն իսկ սահմանված են համապատասխան սոցիալական ապահովության երաշխիքներ, մեխանիզմը պատշաճ կերպով աշխատում է:
Գևորգ Գորգիսյանն ասաց, որ կառավարության կողմից ընդունված գործող կարգավորումներ կան, սակայն դրանք թերի են, մասնավորապես, կարգավորումները չեն վերաբերում նրանց, ովքեր գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո: Այսինքն, մարդիկ, ովքեր գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, չեն ստանում այն աջակցությունը, որոնք ստանում են սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ի ընթացքում գերեվարվողները:
Քվեարկության արդյունքում նախագիծը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, դեմ էր միայն «Իմ քայլը» խմբակցությունը:
Կողմ էր, դեմ՝ 74 պատգամավոր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը