Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Ինչպես շատ դիպուկ ընդգծել է ընկերներիցս մեկը՝ մեր տարածաշրջանը «ձիգ» ազգերի համար է։ Վախկոտ ու ծույլ, թշվառ ու անտեր ազգերը մեր տարածաշրջանում տեղ չունեն։ Այսօր ԱԺ փոխուսապարկ Լենայի շուրթերով դավաճանների իշխող խմբակը ազդարարեց հենց «թշվառ-անտեր» ազգի տեսլականը։
Այսինքն՝ վերջնական կործանման օրակարգը։ Դրա այլընտրանքը հայկական նոր երազանքի ձևակերպումն ու կենսագործումն է՝ երազանք, որի առանցքը «ձիգ» ազգ լինելու հրամայականն է։ Ու շատ էական չէ, թե այս թշվառ ստահակների խմբակը դեռ որքան «կձգի» իշխանությունում - օրե՞ր, թե՞ շաբաթներ։ Առավել էականն այն է, թե արդյո՞ք մեզ կհաջողվի ձևակերպել «ձիգ» ազգ դառնալու իրատեսական ու համալիր օրակարգ։ Ես կարծում եմ՝ կհաջողվի։ Պարզապես պետք է չվախենալ ու չծուլանալ»։
Ավելի վաղ Լենա Նազարյանը Sputnik Արմենիայի եթերում ասել էր, որ պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ. տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա։ Հարցին, թե Նազարյանը հակադարձո՞ւմ է այն պնդումներին, որ այլևս ոչ մի պատերազմով հնարավոր չէ հետ բերել կորցրած տարածքները` Նազարյանը պատասխանեց, որ ինքը պատերազմով չի ուզում դա անել։ «Ես ուզում եմ քաղաքական գործընթացների միջոցով դա անել»,–հավելեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը