15 01 2021

Այս շարժումը կանգ չի առնելու, քանի դեռ դավաճանը գտնվում է իշխանության. Իշխան Սաղաթելյան

Այս շարժումը կանգ չի առնելու, քանի դեռ դավաճանը գտնվում է իշխանության. Իշխան Սաղաթելյան

Գյումրիում ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի այն խոսքին՝ եթե ԱԺ-ում առաջադրվի Էդմոն Մարուքյանի՝ վարչապետ դառնալու թեկնածությունը, ապա ԲՀԿ-ն կողմ կքվեարկի, հայտարարեց․

«Ես կարծում եմ՝ դա Գեւորգ Գորգիսյանի ցանկությունն է եղել, եւ ես կարծում եմ՝ դրանից հետո էլ նման պարզաբանում տվեց։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին,

Եթե իրենք իրենց նպատակի մեջ ազնիվ են եւ ուզում են՝ այս մարդը հեռանա, դրա ուղղությամբ պետք է հստակ, հետեւողական քայլեր իրականացնեն։ Այս շարժումը չի կանգնելու, քանի դեռ այս դավաճանը գտնվում է իշխանության, եւ մենք անելու ենք ամեն ինչ այդ ուղղությամբ։ Մենք շարունակում ենք մարզային այցելությունները։ Այո, այս 10 օրվա ընթացքում դադար է եղել։ Մենք առաջին օրն ենք հայտարարել, որ այս մարդու մեկ օր ավել մնալը կորուստ է մեր պետության համար։ Մենք երկու ամիս փողոցից չենք գնացել, նաեւ առաջիկայում եւս չենք գնալու»,- նշեց նա եւ հավելեց, որ խնդիրը հետեւյալն է՝այս պահանջը պետք է վերածվի համաժողովրդական պայքարի։

Սաղաթելյանի խոսքով՝ այն մարդիկ, որոնք կարծում են, որ Փաշինյանը պետք է հեռանա, ապա պիտի միանան իրենց. «Այս իմաստով պետք է իրոք Հայաստանի Հանրապետության գիտակից,արժանապատիվ քաղաքացիները իջնեն փողոց, միանան մեզ։ Կամ նրանք, ովքեր կողմնակից են այն տեսակետին, գտնում են, որ այս չարիքի կառավարությունը պետք է հեռանա, բայց մեր հարթակը չեն հավանում, թող գնան, կողքից հարթակ վերցնեն։ Կարեւորը նպատակն է, կարեւորը այս մարդուն հեռացնելն է, նորմալ իշխանություն ձեւավորելն ու մեր երկիրը փրկելը։ Մենք գնում ենք այս ճանապարհով։ Մնացածը՝ լիքը մարդ կընկնի ոտքի տակ, որոշները սադրանքների կդիմեն, թե ինչ կանեն, միեւնույնն է՝ պայքարը չի կանգնելու, որովհետեւ սա իշխանության համար պայքար չէ»։

Անդրադառնալով ռազմագերիների խնդրին՝ Սաղաթելյանն ասաց՝ այնքան տարօրինակ է, երբ գերիների հարազատներն իրենցից են որդուն ուզում. «Ես ինչպե՞ս հիմա դա մեկնաբանեմ։ Կամ քաղաքացիներից մեկն ասաց՝ ասել ես՝ տղայիս հարսանիքը Շուշիում կանեմ, հա, ես իմ տղայի հարսանիքը Շուշիում անելու համար ամեն ինչ անելու եմ, այսինքն այդդ հարցերին ես ինչպե՞ս արձագանքեմ։ Եթե Նիկոլ Փաշինյանը այդ 30 աջակիցը ունի Գյումրիում, հրաշալի է ամեն ինչ, եւ ես չեմ կարծում՝ իրենց թիվը ավելի է։ Ամենակարեւորը՝ մեր պայքարը հենց այդ քաղաքացիների համար է, այն քաղաքացիների, որ մեր ճանապարհը փակել էին, որովհետեւ մենք պետք է փրկենք իրենց, այսօր եթե չեն գիտակցում, վստահեցնեւմ եմ՝ վաղը կգիտակցեն»։

Անդրադառնալով ԲՀԿ-ի հետ հարաբերություններին՝ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ երեկ հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ ծառուկյանի հետ, որեւէ խնդիր չկա, պայքարը շարունակվում է. «Եթե ինչ-որ տարաձայնություններ կլինեն, դուք դրա մասի կտեղեկանաք, ես՝ որպես շարժմա համակարգող, այս պահին նման խնդիր չեմ տեսնում»։

«Մեր տեսակետը հետեւյալն է. Քանի որ երկրի թիվ մեկ պատասխանատուն, ով իրականացնում է արտաքին քաղաքականություն, ի վիճակի չէ դա անելու, եւ մեր մտահոգությունները օրեցօր ավելանում են, մեր երկիրը եւ ժողովուրդը անպաշտպան է։ Այս մարդը կառավարության նիստում ասում է՝ մեզ պետք է նոր որակի կառավարում, որպեսզի երկիրը ճգնաժամից դուրս բերվի, այսինքն պարզապես ամեն օր մեր ժողովրդին ձեռք է առնում, ուրիշ բացատրություն չկա»,- ասաց Սաղաթելյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ