14 01 2021

«Արազա»-ն դիմել է էթիկայի հանձնաժողով՝ քննելու Սիսակ Գաբրիելյանի գործողությունները

«Արազա»-ն դիմել է էթիկայի հանձնաժողով՝ քննելու Սիսակ Գաբրիելյանի գործողությունները

«Արազա»  հասարակական բարեգործական կազմակերպությունը դիմել է էթիկայի հանձնաժողով՝ քննելու Ազգային Ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից 2020թ. դեկտեմբերի 28-ին իրականացված գործողությունները:

Հիշեցնենք, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ Սիսակ Գաբրիելյանը, մեքենայից դուրս գալով, հարձակվել էր խորհրդարանը շրջափակած քաղաքացիների վրա, դրան հաջորդել էր ծեծկռտուքը։ Պատգամավորը բարձրաձայն սեռական բնույթի հայոհոյանքներ էր տվել քաղաքացիներին։ Տարածված տեսանյութում երեւում է, որ Սիսակ Գաբրիելյանը, հայտնվելով ոստիկանների թիկունքում, չի դադարել վիրավորական արտահայտություններ անել եւ հարվածներ հասցնել քաղաքացիներին։

Բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք հավկիթներ էին նետել Գաբրիելյանի ուղղությամբ։ Հարուցվել էր քրեական գործ, մեկ քաղաքացու մեղադրանք էր առաջադրվել։ Հակառակ տարածված բազում տեսանյութերի՝ Հատուկ քննչական ծառայությունը միայն Սիսակ Գաբրիելյանին է ճանաչել տուժող։

Դիմումն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ