13 01 2021

Բրիտանական Andair Ltd ընկերությունը դադարեցրել է թուրքական Bayraktar TB2-ի համար սարքերի մատակարարումները

Բրիտանական Andair Ltd ընկերությունը դադարեցրել է թուրքական Bayraktar TB2-ի համար սարքերի մատակարարումները

Բրիտանական Andair Ltd ընկերությունը դադարեցրել է Ղարաբաղում պատերազմի ժամանակ լայնորեն կիրառված՝ թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչուների համար սարքերի մատակարարումները, հայտնում է Sputik Армения-ն:

Ընկերությունը մատակարարել է Bayraktar համար վառելիքային պոմպեր: Ընկերության հաղորդագրության մեջ այժմ ասվում է, որ ավելի վաղ նրանց դիմել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատունը ՝ մատակարարումները դադարեցնելու կոչով: Ընկերությունը հետաքննություն է անցկացրել, որից հետո որոշում է կայացրել՝ թուրքական ընկերության բոլոր պատվերները չեղարկելու մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ