13 01 2021

Ի՞նչ է ցանկանում բողոքարկել Գևորգյանը, որ ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ է՞ աշխատում, թե՞ չի աշխատում․ Կարեն Հեքիմյան

Ի՞նչ է ցանկանում բողոքարկել Գևորգյանը, որ ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ է՞ աշխատում, թե՞ չի աշխատում․ Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը գրում է․

«Դեկտեմբերի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումս բավարարեց և դադարեցրեց ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ Գևորգյան Գեղամի լիազորությունները ( հիմքը` միաժամանակ ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ և Էվոկաբանկում խորհրդի նախագահի տեղակալ աշխատելու անթույլատրելիությունն է ): Այսօր մամուլից տեղեկացա, որ վերջինս պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը: Ճիշտն ասած, զարմացա:

Ի՞նչն է ցանկանում բողոքարկել Գևորգյան Գեղամը: Այն, որ նա Էվոկաբանկու՞մ է աշխատում, թե՞ չի աշխատում: Այն, որ նա ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ է՞ աշխատում, թե՞ չի աշխատում: Իսկ միգուցե այն, որ նա Գևորգյան Գեղամը չի՞, կամ մեկ ա՞յլ Գևորգյան Գեղամն է: Չէ, ես դեմ չեմ, որ յուրաքանչյուր ոք կարող է ամեն ինչ բողոքարկել: Սակայն, ես կողմ եմ նաև տրամաբանությանն ու ողջամտությանը: Անհերքելի է, որ Գևորգյան Գեղամն աշխատում է Էվոկաբանկում ( ըստ օդում կախված լուրերի, ստանում է շուրջ 5-6 հազար դոլար աշխատավարձ, չհաշված պարգևատրումները ):

Անհերքելի է, որ Գևորգյան Գեղամը բազմիցս հայտարարել է, որ չի հավակնում ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնին: Անհերքելի է, որ Գևորգյան Գեղամը լինելով ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս ( այդ կոչմանը համապատասխան ևս լուրջ գումար է ստանում ), կարող է ( միգուցե պարտավոր է ) զբաղվել նաև գիտությամբ: Համադրելով անհերքելի փաստերը, հանգում եմ այն եզրակացության, որ անսահման է մարդկային անտրամաբանությունը և ողջամտության պակասը: Ի դեպ, Գևորգյան Գեղամը մաթեմատիկոս է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ