Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․
««Թավշյա հեղափոխականները» գալով իշխանության, գրեթե, լուծման եզրին հասած Ացախյան հիմահարցի բոլոր տեսանելի հնարավորությունները ոչ միայն զրոյացրին և արդյունքում «վաստակեցին» պատերազմ ու երկիրը տարան խայտառակ պարտության, այլև 21-րդ դարում մեզ համար ստեղծեցին նոր «Հայկական հարց»:
Հարց, որի լուծման բանալին գտնվում է ոչ թե Մոսկվայում, Բրյուսելում, Բաքվում կամ Ստեփանակերտում, այլ բացառապես Երևանում: Հենց այստեղ է վճռվում հայության ճակատագիրը և այն փրկողն առաջին հերթին պետք է լինի Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած ժողովուրդը...
Հ.գ.- Խաղաղ ու հացառատ ապրելը յուրաքանչյուր բանական էակի անօտարելի ցանկությունն է, բայց երբ այն դառնում է կյանքի միակ նպատակ, հավանականությունը շատ մեծ է, որ կարող ես կորցնել ոչ միայն խաղաղությունն ու հացը, այլև սեփական ինքնությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը