Նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է․
«Հարցնում եք՝ որպես պետություն ի՞նչ օգուտ ստացանք այսօրվա հանդիպումից և, ընդհանրապես, Նիկոլը, որն այսօրվա հանդիպման առաջնահերթություն էր ներկայացնում գերիների ու պատանդների վերադարձը, ինչո՞ւ գոնե 1 գերու վերադարձի հարց չկարողացավ լուծել:
Հարց. իսկ ինչո՞ւ պետք է գերիներին վերադարձնեին կամ որևէ հայամետ լուծում առաջարկեին: Եկեք լինենք անկեղծ և գոնե մեկ անգամ իրականությանը նայենք բաց աչքերով: Հանդիպել են երեք մարդ։ Մեկի ձեռքում ոչինչ չկա՝ բացի վախից և ամեն ինչ ստորագրելու և կատարելու պատրաստակամությունից։ Մյուս երկուսին միավորում է սրա նկատմամբ զզվանքը։ Մեկինը՝ թշնամական, մյուսինը՝ դասակարգային։ Դեկտեմբերի 1-ից հետո նոր ոչինչ չի կատարվում։ Հայաստանցիները որոշել են, որ իրենց պետք է շարունակի ներկայացնել իրենց որդիներին ու ամուսիններին զոհաբերած, հայրենիքը դավաճանած և արցախյան պատերազմը պարտությամբ ավարտած ոչնչությունը։ Մյուս երկրներն էլ օգտվում են այս իրավիճակից որքան կարողանում են։ Ինչո՞ւ պետք է Իլհամը Նիկոլին վերադարձներ 115 գերի։ Որովհետև Նիկոլը չէ՞ր ստորագրի Մեղրիի միջանցքի հանձնման փաստաթուղթը։ Նա արդեն այն ստորագրել է և նորից կստորագրի հայտնի պատճառներով։ Ինչո՞ւ պետք է քննարկեին Արցախի կարգավիճակի հարցը։ Որովհետև եթե չքննարկեին, Նիկոլը ի՞նչ պետք է աներ։
Ճիշտ եք, ոչի՛նչ։ Նիկոլը ծնկած ղեկավար է և գտնվում է մի սենյակում, որտեղ սեղանի շուրջ նստած մարդկանց հետ չունի հավասար հարաբերություններ՝ մեկի ծառան է դարձել, մյուսին էլ՝ պարտվել: Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք։ Ավելին, իսկ ինչո՞ւ պետք է Նիկոլը փորձեր խնդրել կամ համառեր մեր 115 գերու վերադարձը։ Այս օրերին գերիների հարազատները և բարեկամները պետք է Նիկոլին օր ու արև չտային, որովհետև նա միայն այդ լեզուն է հասկանում: Հետևաբար հերիք է անվերջ դժգոհել, պետք է գործել: Հայաստանի հնարավորությունների պատուհանը փակվել է դեկտեմբերի 1-ին և այն չի բացվի Նիկոլի օրոք։ Ավելին, ամեն օր ավելի վատ է լինելու
։ Հ.Գ. Նկարում դրվագ է Նիկոլ-Ալիև «կիրթ ու կառուցողական» © հարաբերություններից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը