Նարեկ Մանթաշյանը գրում է․
«Քանզի հիմա թրենդային է կանխատեսումներ անելը, ես էլ իմ հերթին փորձեմ ձևակերպել մտքերս։ Իրականում Նիկոլը և իր տերերը սեփական թակարդի մեջ են հայտնվել (առնվազն այս պահին): Իրենց հիմնական առաքելությունն էր պատերազմի միջոցով Արցախն ամբողջությամբ հանձնել և դրա ողջ պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի, ղարաբաղցիների և զինվորականների վրա... Այդ ծրագրի ամբողջական և վերջնական իրագործմանը խանգարեց Ռուսաստանը։ Շատ պատասխանատու պահի նախագահ Պուտինը ջանք չխնայեց և Ալիևի հետ շատ սուր խոսակցությունների արդյունքում կարողացավ կանգնեցնել թշնամու առաջխաղացումը։
Նիկոլը և իր տերերը ստիպված եղան որոշակի դադար վերցնել և վերախմբավորվել, իսկ այդ ընթացքում երկրում գործող ամբողջ սորոսաթրքական գործակալական ցանցը լծվեց հակառուսական տրամադրությունների քարոզին: Այս ամենի հիմնական նպատակն է` ինչ որ հարմար պահի լարվածությունը խորացնել և բախումներ հրահրել...
Արդյունքում, ըստ պլանի, Արցախն ամբողջությամբ կանցնի Ադրբեջանի ազդեցության տակ: Հընթացս հարց կբարձրացվի նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրս բերման վերաբերյալ և շատ կարճ ժամանակում ՀՀ-ն մեծամասամբ կանցնի թուրքական ազդեցության գոտի: Թուրքերը, զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, Հայաստանում կսկսեն ձեռք բերել արժեզրկված անշարժ գույք, հող և բիզնեսներ։ Այս կոնտեքստում պարզ է դառնում, որ տնտեսական սպասվող կոլապսը նույնպես Նիկոլի և իր տերերի ծրագիրն է: Նպատակն է՝ մարդկանց հուսահատության և ունեզրկման հաշվին կոպեկներով ստիպված վաճառել տալ ունեցվածքը թուրքերին։ 5-10 տարվա ընթացքում Հայաստանը, այդ ծրագրի շրջանակներում, պիտի վերածվի թուրքական վիլայեթի:
Այն բոլոր ուժերն ու անհատները, ովքեր այս պահին սատարում են Նիկոլին, մասնակից են այս դավադիր սցենարի իրականացմանը: Համոզված եմ, որ Հայաստանում դեռ կա մի առողջ և ազգային շերտ, որը , թեկուզ կյանքի գնով, բայց թույլ չի տա այս դավադիր ծրագրի իրագործմանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը