10 01 2021

Նախագահն ու ԼՀԿ-ն այս ամենը կարող էին կանխել, այնպես որ, թող լռեն և մտավարժանքներ չանեն․ Իշխանյան

Նախագահն ու ԼՀԿ-ն այս ամենը կարող էին կանխել, այնպես որ, թող լռեն և մտավարժանքներ չանեն․ Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«ՄԻԱՅՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Այն , որ Հայաստանում առկա է քաղաքական, սոցիալական ճգնաժամ,վտանգված է պետականությունը, կարծես ընդունում են բոլոր քաղաքական, հասարակական ուժերը, նույնիսկ ՀՀ նախագահը, «Լուսավոր Հայաստանը» և այլ «առաջադեմ» ուժեր։ Եվ բոլոր ուժերն ու գործիչները, այդ թվում վերոնշյալներն ու իրենց արմատական համարող ուժերը հայտարարում են․ «Վարչապետի հեռացումը միայն սահմանադրական ճանապարհով»։ Իհարկե, ողջունելի է , որ կարծես, Հայաստանում բոլոր ուժերը ցանկանում են գործել օրենքների և սահմանադրության շրջանակներում։ Համենայն դեպս, մի քանի հարցեր ունեմ նշյալ ուժերին և գործիչներին, հատկապես ՀՀ նախագահին և «Լուսավոր Հայաստանին»․

-Նախ, կարծես,մինչ 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունը, այն ժամանակների ընդդիմության և քաղ․ հասարակության ներկայացուցիչները հայտարարում էին , որ սահմանադրական հանրաքվեն կեղծվել է և սահմանադրությունը լեգիտիմ չէ։ Արդ, ի՞նչ պատահեց, որ այդ նույն մարդիկ այսօր պահանջում են՝ միայն սահմանադրական ճանապարհով։

- ՀՀ Սահմանադրության և օրենքներին համապատասխան էին, արդյո՞ք, 2018թ․ վարչապետի հրահանգով ամբոխի կողմից Աժ –ի շրջափակումը։

- 2019թ․ նույն վարչապետի հրահանգով նույն ամբոխի կողմից ՀՀ դատարանների շրջափակումը։ - 2019թ․ ՍԴ անդամներին «թոշակի» ուղարկելու մասին օրենքը։

- 2020թ․ ՍԴ անդամներին պաշտոնազրկելու մասին օրենքը հանրաքվեի դնելը։ - 2020թ․ ՍԴ անդամներին «օրենքով» պաշտոնանկ անելը։

- 2020թ․ նոյեմբերի 9-ին վարչապետի կողմից ստորագրված կապիտուլյացիան։ Շարքը կարելի է շարունակել։

ՀՀ նախագահն ու «Լուսավոր Հայաստանը» այս ամենը կարող էին կանխել, ժամանակին դիմելով ՍԴ։ Այնպես որ, թող լռեն և «լուրջ դեմքերով» ավելորդ մտավարժանքներ չանեն։ Իրավիճակի համար նրանք նույնպես պատասխանատու են ,առնվազն իրենց անգործությամբ, կամ, որ ավելի հավանական է, վարչապետի հետ համագործակցությամբ։Իսկ «արմատական ընդդիմությու՞նը»․․․․»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ