Բժիշկ Զաքար Խոջաբաղյանը գրում է.
«Նախքան տարբեր մարդկանց որակումներ տալը, հայտնի լևոնականի որդի Ռուբեն Ռուբինյանը լավ կաներ հանրությանը և հատկապես իրեն ձայն տվողներին բացատրեր, թե ի՞նչ գործունեություն էր ծավալել Թուրքիայում 2017-2018 թթ-ին, ի՞նչ «արժանիքների» համար էր ինքն ընտրվել այդ ծրագրին մասնակցելու համար, եւ ինչպե՞ս ստացվեց, որ այդ ծրագրից անմիջապես հետո դարձավ ԱԺ պատգամավոր։
Վստահ եմ, որ ի տարբերություն Սոֆյայի եւ մի շարք այլոց, Ռուբեն Ռուբինյանը առանց Նիկոլի իրոք մի ուսապարկ էլ չէր արժենա։ Նաև շատ հետաքրքիր է, թե արդյո՞ք իրեն ընտրողները տեղյակ էին, որ 2017-2018 թթ-ին Ռուբինյանը սովորել է Թուրքիայում։ Եւ հաջորդ հարցը, ինչու՞ է նրա կենսագրությունից հանված Թուրքիայում սովորելու վերաբերյալ հատվածը։
Թաքցնելու բան ունի՞:
Հ.Գ. Հա, շատ հետաքրքիր էր նաև, որ ազգությունը, որպես այդպիսի նշված չի, դրա փոխարեն՝ քաղաքացիություն է նշված՝ Հայաստան։ Էն Անտարեսի Արմենն էլ էր ասում, թե ինքն հայ չի, այլ Հայաստանցի է։ Ու ընդհանրապես, էդ կուտոկի մոտ հայի փոխարեն հայաստանցի լինելը մի տեսակ գերիշխող է։ Նկատել եք չէ՞...
Հ.Հ.Գ. Թեմայի վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք կարդալ մեկնաբանության մեջ բերված հղումով։ Իսկ էն Հորդանանում կռտված ջահելին դեռ կանդրադառնանք... Թող համբերատար սպասի...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը