09 01 2021

Հայաստանում արգելված այս տեսահոլովակը ասոցացվում է վերջին 2,5 տարվա իրադարձությունների հետ

Հայաստանում արգելված այս տեսահոլովակը ասոցացվում է վերջին 2,5 տարվա իրադարձությունների հետ

Վերջերս լույս տեսավ սիմվոլիկ տեսարաններով Հայաստանի վերջին 2,5 տարվա պատմության հետ ասոցացվող տեսահոլովակ։ Համենայն դեպս, շատերն են այս պնդումն անում, մանավանդ որ բրիտանական այս տեսահոլովակը յութուբյան ալիքում հայտնվեց կապիտուլյացիոն ակտը նախապատրաստելու օրերին և թողարկելուց մի քանի օր անց արգելափակվեց մեր երկրում։

Հիշեցնենք՝ պատերազմի սկզբում Սոցցանցերի հայկական տիրույթում մեծ աղմուկ էր բարձրացրել Սերգեյ Փարաջանովի հռչակավոր «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով բեմադրված ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի «911» տեսահոլովակը։ Հատկապես պատերազմի օրերին բուռն քննարկվում էին հոլովակում երևացող Ցեղասպանության, սգավոր մայրերի ու յաթաղանի խորհրդանշական կադրերը։ Եվ ահա նույն կերպ ազդեցիկ ու խորհրդանշական են կադրերը բրիտանական տեսահոլովակում։ Արցախյան պատերազմի ֆոնին շատերն են փորձում խորհրդանիշներ գտնել այդտեղ և քաղաքական նշանակություն տալ դրան։

Բրիտանացի երգիչը յոթնամյա ընդմիջումից հետո թողարկած արտասովոր հոլովակում կերպարանավորում է շատ սովորական կյանքով ապրող մի տղամարդու, ում օրերից մի օր կինն առավոտյան բաժակով ջուր և հաբ է տալիս, ու մեկ ակնթարթում չքավոր ապրող ընտանիքի կյանքը 180 աստիճան փոխվում է։ Որոշիչ է դառնում սենյակում հայտնված երեք տղամարդու կողմից առաջարկված փաստաթուղթը․ հոլովակի հերոսը ստորագրում է, և պարզվում է, որ այն մեկ արարով ավարտված ակտ չէ։

Տեսահոլովակում խիստ ուշագրավ են այն չորս տեսարանները, երբ հերոսը փաստաղթի ստորագրումից հետո հայտնվում է խոշոր խաղացողների սեղանի շուրջ, նրան հրահանգվում է կատարել բարդ բանաձևերով քայլեր` ըստ պլանի, ապա խամաճիկի թելերով, Ջորջ Սորոսի նմանությամբ մի տղամարդու կառավարմամբ նա հայտնվում է մասսայի առջև։ Հասարակությունն այստեղ ոչխարի հոտ է ներկայացվում, այսինքն՝ հավասարվում է անասունի, նրանցից ամեն մեկի առջև հեռախոս է դրված․ հերոսի ելույթներին հետևող մասսան կառավարվում է հեռախոսներով, ենթադրաբար՝ սոցցանցով, նկատի ունեն։ 

Գերտերությունների առաջնորդների սցենարով խաղադաշտում խամաճիկն ավարտում է կրակների, դիերի հաշվին արվող քայլերով։ Եվ ահա իր առջև դրված առաջադրանքը փայլուն կատարած հերոսի կյանքից անհետանում է նրա կերպարանափոխված կինը, որը ներկայացվում է, թե իրավիճակից միակ օգտվողն է, շքեղ կյանքով է ապրում ու մշտապես տարված է իրեն սելֆիներ անելով, ամուսնուն թիկունքում դավաճանելով։

Վերջում հերոսը առևանգվում է հենց պատվիրատուի կողմից։ Երբ նա ավարտում է իր առջև դրված սցենարը և ծափերով դուրս է գալիս իր կերպարի միջից, գնում է կյանքը վայելելու, բայց առևանգվում է բրիտանական դրոշով բերանը կապած անձի կողմից։

Կրկնում ենք, որ տեսանյութը հրապարակումից հետո անհայտ պատճառով Հայաստանում արգելափակվեց: Ասում են՝ ԱԱԾ-ի մատն է խառը։ 

Yerevan.Today-ին հաջողվեց այն ներբեռնել այլ երկրում կապի միջոցով։ Յութուբյան և ֆեյսբուքյան ալիքներում տեղադրել, սակայն, հնարավոր չեղավ․ անմիջապես արգելափակվեց։ 

Հայաստանում արգելված այս տեսահոլովակը ասոցացվում է վերջին 2,5 տարվա իրադարձությունների հետ from Yerevan Today on Vimeo.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ